
Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-մայիսին դանդաղել է մինչև տարեկան 5,7% (2024թ. նույն ժամանակահատվածի 11,2%-ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի շարժիչ ուժ հանդիսացող արդյունաբերության հատվածը ներկայիս երկնիշ անկմամբ թուլացնում է տնտեսական աճի տեմպերը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվում է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։
Վիճակագրության համաձայն, 2025թ. հունվար-մայիս ամիսներին տնտեսական ակտիվության աճի նման արտահայտված արգելակումն առավելապես բխել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի վատթարացումից՝ 22% աճից մինչև 14,1% անկում, և առևտրի ոլորտի աճի խիստ դանդաղումից՝ 24,6%-ից մինչև 4,2%։ Աճի առանց այդ էլ ցածր տեմպերի թուլացում է նկատվում նաև էներգահամալիրում՝ չնչին 1,5%- ից մինչև լճացման 0,6%: Ընդ որում, ծառայությունների ոլորտին հաջողվել է արագացնել տարեկան աճը՝ 3,7%-ից մինչեւ 10,1%, ինչը դիտվել է նաև շինարարության հատվածում՝ 14,9%-ից մինչեւ 17,1%: