Հինգշաբթի, 26 Հունիսի 2025 10:50
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետը մասնակցել է "Հոմպլեքս Մոլ" շինանյութի կենտրոնի բացման արարողությանը

ՀՀ վարչապետը մասնակցել է "Հոմպլեքս Մոլ" շինանյութի կենտրոնի բացման արարողությանը

Արմինֆո Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Հոմպլեքս Մոլ» շինանյութի կենտրոնի բացման արարողությանը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը շրջայց է կատարել «Հոմպլեքս Մոլ»-ում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին և կենտրոնի գործունեությանը: Տեղեկացվել է, որ կենտրոնի ստեղծման համար իրականացվել է 70 մլն դոլարի ներդրում: Արդյունքում, ընդհանուր առմամբ, ստեղծվել է 1000 նոր աշխատատեղ:

 

Կենտրոնը կառուցված է որպես բազմաֆունկցիոնալ համալիր, որի նպատակն է ձևավորել նոր մշակույթ շինարարության ոլորտում: «Հոմպլեքս Մոլը» նախատեսում է դառնալ նաև բիզնես համագործակցության հարթակ, որտեղ կանցկացվեն մասնագիտական հանդիպումներ, շնորհանդեսներ և ցուցահանդեսներ՝ համախմբելով շինարարական ոլորտի տեղական արտադրողներին, ներդրողներին և ոլորտային մասնագետներին։