Հինգշաբթի, 26 Հունիսի 2025 16:50
Նաիրա Բադալյան

Համաշխարհային բանկը Հայաստանին 1,5 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի "Նաիրիտ" գործարանի ապամոնտաժման եւ հողի ռեկուլտիվացման համար

Համաշխարհային բանկը Հայաստանին 1,5 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի "Նաիրիտ" գործարանի ապամոնտաժման եւ հողի ռեկուլտիվացման համար

Արմինֆո. Կառավարությունը հունիսի 26-ի նիստում  հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին  հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

 

Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մի շարք քննարկումներ է իրականացրել Համաշխարհային բանկի հետ, մասնավորապես՝ գործարանում առկա սարք-սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման ուղղությամբ: Համաձայնագրով նախատեսվում է գործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավման նպատակով առաջարկվող ներդրումային գործառնությանն ուղղված դրամաշնորհի տրամադրում՝ 1,5 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Գործունեության նպատակն է նպաստել հանրության առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը լուծելու համար առաջարկվող նախագծի նախապատրաստմանը:

 

Նախատեսված են, մասնավորապես, հետևյալ գործողությունները՝ նախագծում և տեխնիկական գնահատում, բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատում, կարողությունների զարգացում և այլն: -