Ուրբաթ, 27 Հունիսի 2025 17:30
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին

Վարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, նախ, տեղի է ունեցել նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով նիստը:

 

Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության օրակարգային տարբեր հարցեր: Ստորագրվել են երրորդ երկրների հետ հետագա փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր: