Շաբաթ, 28 Հունիսի 2025 11:55
Ալեքսանդր Ավանեսով

Պապոյան. Միայն հունիսի 27-ին ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար

Պապոյան. Միայն հունիսի 27-ին ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար

Արմինֆո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շարունակում է ներկայացնել Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի մատակարարմանն առնչվող իրավիճակը:

 

«Միայն երեկ՝ հունիսի 27-ին, ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար։  Հունիս ամսվա ընթացքում ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։

 

Ծիրանի արտահանում շարունակվում է, միայն երեկ ՀՀ-ից դուրս է եկել ևս 66 բեռնատար՝ բեռնված ծիրանով», - գրել է նախարարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։