Շաբաթ, 28 Հունիսի 2025 12:01
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ՀԲ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է առաջիկա անելիքները

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ՀԲ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է առաջիկա անելիքները

Արմինֆո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, նախարարը շնորհակալություն է հայտնել Կարոլին Գեգինատին վերջին չորս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության և ՀՀ կառավարությանը ցուցաբերված աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ տնտեսական համագործակցության հեռանկարները, իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները։