Շաբաթ, 28 Հունիսի 2025 13:40
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. Հայկական կոնյակով բեռնված 69 բեռնատարներ շարժվում են դեպի Ռուսաստանի սահման

Նախարար. Հայկական կոնյակով բեռնված 69 բեռնատարներ շարժվում են դեպի Ռուսաստանի սահման

Արմինֆո.  Վերջին 3 օրվա ընթացքում կոնյակով բեռնված 69 բեռնատարներ դուրս են եկել վրացական "Գեզի" մաքսակետից և ուղևորվել դեպի «Վերին Լարս» անցակետ: Այս մասին հաղորդել Է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 

Սոցիալական ցանցերում նրա գրառման համաձայն՝ շարունակվում է վրացական կողմի հետ աշխատանքը հայկական մեծ բեռնատարների բացթողման տեմպերի արագացման ուղղությամբ։