
Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։
Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարել ավիացիոն ոլորտին, ինչպես նաև ավտոմոբիլային բեռնափոխադրումներին։
Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել անցած տարի մայիսյան ջրհեղեղից հետո Հունաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված մետաղական կամուրջների համար, որոնք այժմ տեղադրված են Լոռու մարզի Հոբարձի և Քարկոփ բնակավայրերում՝ փլուզված կամուրջների փոխարեն։ Նախարարը ընդգծել է, որ Հայաստանը գնահատում է այս կարևոր աջակցությունը։