Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025 14:37

ԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային Պլան

ԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային Պլան

Արմինֆո. ԱրմՍվիսԲանկը պաշտոնապես հրապարակել է իր առաջին Կլիմայական անցումային պլանը՝ ներկայացնելով Բանկի կլիմայական փոփոխություններին արձագանքելու առաջին համալիր ռազմավարական փաստաթուղթը, որը համահունչ է Փարիզի համաձայնագրի նպատակներին և ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050թ.) ռազմավարությանը։

Անցումային պլանը համահունչ է գլոբալ զարգացող կարգավորող շրջանակներին, ներառյալ՝ IFRS S2 ստանդարտին, որի միջոցով Բանկը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ նպաստելով ֆինանսական կայունությանը Հայաստանում։ ԱրմՍվիսԲանկը հպարտությամբ նշում է, որ հանդիսանում է Հայաստանում առաջին ֆինանսական կառույցը, որը հրապարակել է կլիմայական անցման առանձին և ամբողջական պլան։

Պլանը ռազմավարական գործիք է, որը կլիմայական երկարաժամկետ նպատակները վերածում է իրագործելի և գիտականորեն հիմնավորված գործողությունների՝ հենվելով, ռիսկերի կառավարման, հստակ պատասխանատվության և արդյունավետ կառավարման մեխանիզմների վրա։

Պլանի հիմնական ուղղություններն են՝

  • Բանկի կորպորատիվ ածխածնային հետքի կրճատում
  • Կլիմայական ռիսկերի ինտեգրում բիզնես ռազմավարության մեջ
  • Կանաչ ֆինանսական լուծումների զարգացում և նորարարություն

Փաստաթուղթը մշակվել է հիմնվելով կլիմայական ռիսկերի, հնարավորությունների և ածխածնային արտանետումների ծավալների վերաբերյալ համապարփակ վերլուծության վրա։ Այն հիմք է ստեղծում վերհանելու այն առաջնահերթ ոլորտները, որտեղ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություններն առավել  անհրաժեշտ են։ Բանկը նախանշել է քայլեր կլիմայական տվյալների համակարգերի, կառավարման կառուցվածքների և գործառնական գործընթացների ամրապնդման ուղղությամբ՝ կլիմայական հուսալի և արդյունավետ նպատակներ իրականացնելու նպատակով:

Պլանը մշակվել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից ֆինանսավորվող և NDC Գործընկերության միջոցով իրականացվող Greening Financial Systems in Armenia տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում և իրականացվել է DAI ընկերության առաջնորդությամբ։

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` https://bit.ly/46jd6Be