Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025 11:08
Նաիրա Բադալյան

Հայաստանը սակագնային քվոտա կսահմանի  Իրանից առանձին ապրանքատեսակների  ներմուծման համար

Հայաստանը սակագնային քվոտա կսահմանի  Իրանից առանձին ապրանքատեսակների  ներմուծման համար

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է  2025 թ. ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի տրամադրման ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է, որ 2025 թ. ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանի Իսլամական Հանրապետությունից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։ Որոշմամբ սահմանում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային քվոտայի շրջանակներում առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների Իրանից Հայաստանի տարածք ներմուծման ծավալների բաշխման կարգը: