Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025 11:38
Ալինա Հովհաննիսյան

Նախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանը

Նախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանը

Արմինֆո.  Վերջին 7 օրերի ընթացքում ռուս-վրացական սահմանը հատել և ՌԴ տարածք է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 62 բեռնատար։  Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարարը հաղորդել էր, որ առաջիկայում Թբիլիսիի հետ համաձայնությամբ ևս մի քանի տասնյակ մեքենաներ Գեզի տերմինալից դուրս կգան դեպի ՌԴ:

 

Նշենք, որ Վրաստանի "Գեզի" տերմինալում ավելի քան մեկ ամիս կանգնած են հայկական գինի և կոնյակ փոխադրող բեռնատարներ, որոնք ուղևորվում էին դեպի Ռուսաստան և Բելառուս: Վրաստանը մեքենաները կանգնեցրել էր լաբորատոր փորձաքննություն անցկացնելու նպատակով, ինչը, ըստ հայ արտահանողների, տարանցիկ երկրի իրավասությունը չէ: