Ուրբաթ, 4 Հուլիսի 2025 16:19
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսով

Էկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսով

Արմինֆո. Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025 թվականի մայիսի դրությամբ աշխատատեղերի ընդհանուր թվաքանակը կազմել է 790 հազար։ Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

 

«Հատկանշական է այն հանգամանքը, որ 2018-ի հունվարին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 510 հազար աշխատատեղ, 2022թ-ի հունիսին՝ 649 հազար, իսկ 2025-ի մայիսին՝ ավելի քան 790 հազար։ 2024 թվականին 2018 թվականի համեմատ աշխատատեղերն աճել են 33․9%-ով կամ 198․6 հազարով։

Մանրամասները՝ https://mineconomy.am/.../LABOR%20DATA%20ARMSTAT%202018...», - ասվում է հաղորդագրությունում:

 

Մինչդեռ, նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանում գործազրկության մակարդակը 2024 թվականին 12,4 տոկոսից հասել է 13,9 տոկոսի։ Ըստ աղբյուրի, հաշվետու տարում զբաղված բնակչության թվաքանակը կազմել է 1.168,4 մլն մարդ (տարեկան 3.4% անկմամբ), իսկ գործազուրկներինը' 187.9 հազար մարդ (տարեկան 12.7% աճով):