Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025 15:56
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսով

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսով

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան աճը 2025թ. հունվար-մայիսին արագացել է  3%-ից մինչեւ 3,6%՝ կազմելով 3 992.9 մլն կվտ։ Ընդ որում, միայն մայիսին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 7%-ով՝ մինչև 659.3 մլն կվտ/ժամ: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

Աղբյուրի համաձայն, 2025թ. հունվար-մայիսին 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՀԷԿ-երն էլետրոէներգիայի արտադրությունն ավելացրել են  21,6% - ով՝ մինչև 1 080,6 մլն կվտ/ժամ: Արևային էլեկտրակայանները նույնպես ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ տարեկան 74,1% - ով՝ ապահովելով 566,9 մլն կվտ/ժամ ծավալ։ 

 

Միևնույն ժամանակ, ՋԷԿ-երը կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 10,4%-ով՝ մինչև 1 111,6 մլն կվտ/ժամ, Հայկական ԱԷԿ-ը՝ 11,7 տոկոսով՝ մինչեւ 1 233,4 մլն կվտ/ժամ: Հողմակայանները նույնպես կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ տարեկան 47,7% - ով՝ մինչև 0,4 մլն կվտ/ժամ: