
Արմինֆո.Հայաստանի արդյունաբերական հատվածը 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին հայտնվել է երկնիշ 14,1 տոկոս անկման մեջ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22 տոկոս աճի դիմաց)՝ ապահովելով ավելի քան 1 տրլն դրամ ծավալ (ավելի քան 2.6 մլրդ դոլար): Միայն մայիսին արդյունաբերական արտադրությունն աճել է 2,9%-ով՝ մինչեւ 218,6 մլրդ դրամ (565,4 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Արդյունաբերական հատվածի նման տարեկան դինամիկան պայմանավորված է վերամշակող արդյունաբերության ծավալների նկատելի անկմամբ և հանքարդյունաբերության ճյուղի անկման պահպանմամբ։
