
Արմինֆո. Հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 7-ը ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել և ՌԴ է մտել ծիրանով բեռնված 1507 բեռնատար։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հավելելով, որ միայն հուլիսի 7-ին այդ ցուցանիշը կազմել է 76 բեռնատար։
