Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025 11:07
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն ու Ուրուգվայը ցանկանում են ավելացնել փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները

Հայաստանն ու Ուրուգվայը ցանկանում են ավելացնել փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները

Արմինֆո Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։

 

Հանդիպմանը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։

 

ՊԵԿ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներին՝ ընդգծելով արտաքին առևտրի խթանման անհրաժեշտությունը՝ հարկային և մաքսային համագործակցության հետագա խորացման համատեքստում։