Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025 17:51
Ալեքսանդր Ավանեսով

Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ

Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ

Արմինֆո. Այսօր տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցերի և դրանց հասցեագրման հնարավորությունների վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա աշխատանքային քննարկումների արդյունքում հստակեցնել լուծում պահանջող առաջնահերթ խնդիրների շրջանակը՝ դրանք առավել առարկայական քննարկելու և Կառավարության հետագա որոշումներում հասցեագրելու նպատակով։