Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025 17:25
Ալեքսանդր Ավանեսով

«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ

«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ

Արմինֆո. Հայկական կողմի խնդրանքով հուլիսի 14-ին «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Յուլիա Շվաբաուսկենեն տեսակապի ձևաչափով բանակցություններ կվարի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ:

 

Ինչպես հաղորդում է "Ռոսսելխոզնադզոր"-ի մամուլի ծառայությունը, քննարկումը նվիրված կլինի Հայաստանից Ռուսաստանի տարածք ծաղկի արտադրանքի մատակարարման ժամանակ բուսասանիտարական պահանջների խախտումներին, ինչպես նաև դրա արտադրության և ներմուծման հետագծելիությանը: