Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025 18:07
Ալինե Գրիգորյան

Հայաստանը Նիդերլանդների հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու անհրաժեշտություն է տեսնում. ՏԿԵ նախարար

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են օդային տրանսպորտին և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։

 

Նախարարը կարևորել է Նիդերլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների գործընկերներին ավիացիոն ոլորտում հայ մասնագետների վերապատրաստման հարցում ցուցաբերած աջակցության համար։

Անդրադարձ է կատարվել և երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը։