Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025 12:43
Ալեքսանդր Ավանեսով

Etihad Airways-ն Աբու Դաբիից դեպի Երևան ավիաչվերթ կգործարկի

Etihad Airways-ն Աբու Դաբիից դեպի Երևան ավիաչվերթ կգործարկի

Արմինֆո.  Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ավիափոխադրող Etihad Airways-ն Աբու Դաբիից դեպի Երևան ավիաչվերթ կգործարկի: Այդ մասին ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում։

 

Աղբյուրի համաձայն՝ ավիաչվերթի գործարկումը նախատեսվում է սկսել 2025 թվականի նոյեմբերից։

 

Երևանից բացի, թռիչքներ կիրականացվեն նաև դեպի Մեդինա, Բաքու, Ալմաթի, Բուխարեստ, Թբիլիսի և Տաշքենդ: