Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025 15:30
Ալեքսանդր Ավանեսով

Սոֆիայում տեղի կունենա հայ-բուլղարական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստը

Սոֆիայում տեղի կունենա հայ-բուլղարական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստը

Արմինֆո. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հայ-բուլղարական հանձնաժողովի նիստը:

Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գործուղվում է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ: Հայկական պատվիրակության կազմում են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք: Պատվիրակությունը գործուղվում է հուլիսի 15-18-ը: