
Արմինֆո. ՀՀ կառավարությունը 1,568 մլրդ դրամ կհատկացնի արդիական 16 անհետաձգելի միջոցառումների իրականացման համար: Այս մասին որոշումն ընդունվել է հուլիսի 17-ին կառավարության նիստում։
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ծրագրերը նախատեսվում է իրականացնել երկրի 8 մարզերում: Դրանց իրականացման բոլոր պայմանագրերն արդեն կնքվել են։ Աշխատանքները դեռ չեն մեկնարկել։ Երկու պայմանագիր ուժը կորցրած է ճանաչվել, սակայն դրանց վերաբերյալ արդեն սկսվել են մրցութային ընթացակարգեր:
