Երեքշաբթի, 22 Հուլիսի 2025 19:20
Նաիրա Բադալյան

Հայաստանի ֆինանսների նախարարը հանդիպել է ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի ներկայացուցիչների հետ

Հայաստանի ֆինանսների նախարարը հանդիպել է ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի ներկայացուցիչների հետ

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։

Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։

Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով դրանք որպես առաջընթացի կարևոր խթաններ։

Կողմերը քննարկել են նաև ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրը` արժևորելով ՀՀ և նշյալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների համատեղ ջանքերը միջոցառումները ավարտին հասցնելու ուղղությամբ։