Չորեքշաբթի, 23 Հուլիսի 2025 15:50
Նաիրա Բադալյան

Ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել Ստոկհոլմյան արբիտրաժային վճռի չկատարումը

Ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել Ստոկհոլմյան արբիտրաժային վճռի չկատարումը

Արմինֆո. Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը, ինչպես ցանկացած Միջազգային առևտրային արբիտրաժի որոշում, վերջնական է և պարտադիր կողմերի համար ' դրա կայացման պահից: Եթե կողմը վճիռը կամովին չի կատարում, մյուս կողմը կարող է դիմել այն երկրի դատարան, որտեղ գտնվում է պարտապանի գույքը ՝ հարկադիր կատարման համար: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը պատմել է այն մասին, թե ինչպես կարելի է հասնել արբիտրաժի վճռի կատարմանը:

Նշենք, որ Ստոկհոլմի առեւտրի պալատի արբիտրաժային ինստիտուտը, որը  հայտնի է որպես Ստոկհոլմի արբիտրաժ, արբիտրաժային դատարան է քաղաքացիական-իրավական բնույթի միջազգային վեճերը լուծելու համար: 1917 թ. հիմնադրման պահից այն դարձել է առաջատար կենտրոն միջազգային վեճերը է լուծելու համար:

«Ստոկհոլմյան արբիտրաժի կամ, ընդհանուր առմամբ, որևէ միջազգային արբիտրաժային դատարանի վճիռ չկատարելու դեպքում կան մի քանի իրավական և գործնական հետևանքներ ու մեխանիզմներ վճիռը պարտադրելու համար։
Ստոկհոլմյան արբիտրաժը գործում է որպես անկախ արբիտրաժային հաստատություն, որի որոշումները համարվում են իրավական ուժ ունեցող, ինչպես ազգային դատարանների վճիռները։

Ստոկհոլմյան արբիտրաժի վճիռներն, ըստ միջազգային իրավունքի, ենթակա են պարտադիր կատարման՝ Նյու Յորքի կոնվենցիայի (1958) հիմքով, որին անդամակցում են ավելի քան 170 պետություններ, այդ թվում` Հայաստանը, որի կողմից վավարեցված միջազգային կոնվենցիաները ազգային օրենսդրության մաս են», - հիշեցրել է Պարսյանը:

Նա ընդգծել է, որ եթե պատասխանողը չի կատարում վճիռը, հակառակ կողմը կարող է դիմել այն պետության դատարաններին, որտեղ գտնվում են պատասխանողի ակտիվները (գույքը), և պահանջել կատարողական վարույթ։

Տնտեսագետի ասելով, միջազգային արբիտրաժային վճիռը  կարելի է ստիպել կատարել Նյու Յորքի կոնվենցիայի մեխանիզմով. եթե պատասխանողի ակտիվները կան որևէ կոնվենցիային միացած պետությունում՝ դիմում է ներկայացվում տվյալ երկրի դատարան՝ վճիռը ճանաչելու և կատարել տալու։
Եթե որոշումը չկատարվի՝ կարելի է նոր դատական/արբիտրաժային գործընթաց սկսել՝ պահանջելով լրացուցիչ վնասներ վճիռը չկատարելու հիմքով։
«Օրինակ. Ռուսաստանի դեմ մի քանի գործերով, միջազգային ընկերություններ վճիռը ի կատար չեն հասցրել Ռուսաստանի տարածքում, սակայն հաջողությամբ կիրառել են Նյու Յորքի կոնվենցիան՝ Ռուսաստանից դուրս գտնվող ակտիվների նկատմամբ», - նշել է Սուրեն Պարսյանը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։

«2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։

Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման», - ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի հայտարարությունում։

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն, իր հերթին, պարզաբանել է, որ այդպիսով դատարանն արգելել է Հայաստանի կառավարությանը բռնագանձել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ընկերության ղեկավար մարմինների կազմը, հետ կանչել ընկերության գործունեության լիցենզիաները եւ որեւէ կերպ սահմանափակել "Էլցանցերի" բնականոն գործարար ակտիվությունը:

Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը, «յուրովի» մեկնաբանելով Ստոկհոլմի Առեւտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշումը, հայտարարել է. "Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի,  միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,  հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,  ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:
Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը":

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ստոկհոլմի արբիտրաժի որոշման անտեսումը կհարվածի Հայաստանի ներդրումային միջավայրին ու արտաքին քաղաքական դիրքերին. ՔաղաքագետՍտոկհոլմի արբիտրաժի որոշման անտեսումը կհարվածի Հայաստանի ներդրումային միջավայրին ու արտաքին քաղաքական դիրքերին. Քաղաքագետ
Ստոկհոլմի արբիտրաժի վճիռը ենթակա է անհապաղ կատարման. Նաիրի ՍարգսյանՍտոկհոլմի արբիտրաժի վճիռը ենթակա է անհապաղ կատարման. Նաիրի Սարգսյան
ԵԱԶԲ-ը նշել է ՊՄԳ իրավական կարգավորման լավագույն փորձը Եվրասիայի երկրներումԵԱԶԲ-ը նշել է ՊՄԳ իրավական կարգավորման լավագույն փորձը Եվրասիայի երկրներում
Ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել Ստոկհոլմյան արբիտրաժային վճռի չկատարումըԻ՞նչ հետևանքներ կարող է առաջացնել Ստոկհոլմյան արբիտրաժային վճռի չկատարումը
"Տաշիր" ընկերությունների խմբի փոխնախագահը Հայաստանի կառավարությանը խորհուրդ է տվել օր առաջ կատարել ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ դատարանի օրինական որոշումը
Հայաստանի ArCa ազգային վճարային համակարգի աշխատանքում առավոտից խափանումներ են նկատվումՀայաստանի ArCa ազգային վճարային համակարգի աշխատանքում առավոտից խափանումներ են նկատվում
Հայաստանի կառավարությունը «յուրովի» է մեկնաբանում ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշումըՀայաստանի կառավարությունը «յուրովի» է մեկնաբանում ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշումը
"Սևան" փառատոնային քաղաքում ընթանում է Sevan Agritech Summit 2025 միջազգային գագաթնաժողովը
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանումՍամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում
Հայաստանի ֆինանսների նախարարը հանդիպել է ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի ներկայացուցիչների հետՀայաստանի ֆինանսների նախարարը հանդիպել է ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի ներկայացուցիչների հետ
2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 19,1% - ով ավելի զբոսաշրջիկ, քան՝ նախորդ տարի2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 19,1% - ով ավելի զբոսաշրջիկ, քան՝ նախորդ տարի
 ՀՀ ՊԵԿ. էլեկտրոնային համակարգի խափանումների պատճառով 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկների և հաշվետվությունների համար տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվի ՀՀ ՊԵԿ. էլեկտրոնային համակարգի խափանումների պատճառով 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկների և հաշվետվությունների համար տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվի
Արդշինբանկը՝ Sevan Startup Summit 2025-ի Ուժեղ գործընկերԱրդշինբանկը՝ Sevan Startup Summit 2025-ի Ուժեղ գործընկեր
Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է. ՀԷՑ-ում գործընթացները սկսվել են մոտ մեկ տարի առաջ և քաղաքական ենթատեքստ չունենՌոմանոս Պետրոսյանը վստահեցնում է. ՀԷՑ-ում գործընթացները սկսվել են մոտ մեկ տարի առաջ և քաղաքական ենթատեքստ չունեն
Հայաստանի բանկային համակարգի շահույթն աճում է երկնիշ տեմպերով՝ ակտիվ վարկավորման հաշվինՀայաստանի բանկային համակարգի շահույթն աճում է երկնիշ տեմպերով՝ ակտիվ վարկավորման հաշվին
"Սյունիք" օդանավակայանի տնօրեն. Կապան-Երևան չվերթների պահանջարկը բավականին բարձր է, բեռնվածությունը կազմում է 90%
Հայաստանն ու «Ամբեր Կապիտալ»-ը պատրաստ են շարունակել արդյունավետ համագործակցությունըՀայաստանն ու «Ամբեր Կապիտալ»-ը պատրաստ են շարունակել արդյունավետ համագործակցությունը
Թաթուլ Մանասերյանը՝ տնտեսական իրողությունների մասին. մենք շատ վաղուց Ծուռ հայելիների թագավորությունում ենք ապրումԹաթուլ Մանասերյանը՝ տնտեսական իրողությունների մասին. մենք շատ վաղուց Ծուռ հայելիների թագավորությունում ենք ապրում
Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 14-18-ը և դոլարային, և ռուբլով գործարքները նվազել ենՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 14-18-ը և դոլարային, և ռուբլով գործարքները նվազել են
Տնտեսագետ. ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունը կարող է հարվածել Հայաստանի էներգետիկ անվտանգությանըՏնտեսագետ. ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունը կարող է հարվածել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը
«Տաշիր» ԸԽ-ում ուսումնասիրում են ՀԾԿՀ ղեկավարի որոշումը«Տաշիր» ԸԽ-ում ուսումնասիրում են ՀԾԿՀ ղեկավարի որոշումը
Արդշինբանկի vPOS հաճախորդներն արդեն ընդունում են  ակնթարթային վճարումներ Apple Pay-ովԱրդշինբանկի vPOS հաճախորդներն արդեն ընդունում են  ակնթարթային վճարումներ Apple Pay-ով
ԱՊՀ գլխավոր քարտուղար. ԱՊՀ լքելու Հայաստանի ցանկության մասին որեւէ ազդակ չի եղելԱՊՀ գլխավոր քարտուղար. ԱՊՀ լքելու Հայաստանի ցանկության մասին որեւէ ազդակ չի եղել
Ֆրանսիայում հայտարարել են Հայաստանում նոր ներդրումային նախաձեռնություններ դիտարկելու ֆրանսիական բիզնեսի պատրաստակամության մասինՖրանսիայում հայտարարել են Հայաստանում նոր ներդրումային նախաձեռնություններ դիտարկելու ֆրանսիական բիզնեսի պատրաստակամության մասին
ՀԾԿՀ. ՀԷՑ-ի վերաբերյալ որոշում կարող է կայացվել նաև այսօրՀԾԿՀ. ՀԷՑ-ի վերաբերյալ որոշում կարող է կայացվել նաև այսօր
Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համարApple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար
Գևորգ Պապոյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կոչ է անում զբաղվել հեղուկ գազի շուկայում գների հարցովԳևորգ Պապոյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կոչ է անում զբաղվել հեղուկ գազի շուկայում գների հարցով
Երևանն ու Սոֆիան ամրապնդում են գիտատեխնոլոգիական գործընկերությունըԵրևանն ու Սոֆիան ամրապնդում են գիտատեխնոլոգիական գործընկերությունը
Տնտեսագետ. Ռուսաստանի նախագահի հանձնարարականը հավակնում է դառնալ նոր «մահակ» մեր գլխինՏնտեսագետ. Ռուսաստանի նախագահի հանձնարարականը հավակնում է դառնալ նոր «մահակ» մեր գլխին
ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, 4 մլն ԱՄՆ դոլար ներդրում է իրականացնում «Ավտո Գելլրի» ընկերությունում ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, 4 մլն ԱՄՆ դոլար ներդրում է իրականացնում «Ավտո Գելլրի» ընկերությունում 
Հայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը»  ֆիլմաշարըՀայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը
Հայաստանն ու Իսպանիան խորացնում են համագործակցությունն ավիացիոն անվտանգության ոլորտումՀայաստանն ու Իսպանիան խորացնում են համագործակցությունն ավիացիոն անվտանգության ոլորտում
Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքինԱշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին
Ռուսական երկու ավիաընկերություններ դեպի Գյումրի թռիչքների թույլտվություն են ստացել «Ռոսավիացիա»-իցՌուսական երկու ավիաընկերություններ դեպի Գյումրի թռիչքների թույլտվություն են ստացել «Ռոսավիացիա»-ից
Հայաստանն ու Բուլղարիան պատրաստ են շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններովՀայաստանն ու Բուլղարիան պատրաստ են շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով
ՀՀ կառավարությունն ավելի քան 575 մլն դրամ կուղղի Երևանի կոյուղու համակարգի արդիականացման ծրագրի իրականացմանըՀՀ կառավարությունն ավելի քան 575 մլն դրամ կուղղի Երևանի կոյուղու համակարգի արդիականացման ծրագրի իրականացմանը
Հայաստանի նախագահը ՀԾԿՀ ղեկավարի հետ քննարկել է երկրի էլեկտրացանցերի կառավարման հարցըՀայաստանի նախագահը ՀԾԿՀ ղեկավարի հետ քննարկել է երկրի էլեկտրացանցերի կառավարման հարցը
Կառավարությունը 3,37  մլրդ դրամ կուղղի դպրոցաշինության և մանկապարտեզների կառուցման ծրագրի շարունակմանըԿառավարությունը 3,37  մլրդ դրամ կուղղի դպրոցաշինության և մանկապարտեզների կառուցման ծրագրի շարունակմանը
Կառավարությունը 1,568 մլրդ դրամ կհատկացնի 16 անհետաձգելի միջոցառումների իրականացման համարԿառավարությունը 1,568 մլրդ դրամ կհատկացնի 16 անհետաձգելի միջոցառումների իրականացման համար
Հայաստանում մասնագիտական կրթության համակարգի արդյունավետության բարձրացումը հանդիսանում է տնտեսության զարգացման կարևորագույն նախապայման. նախարարՀայաստանում մասնագիտական կրթության համակարգի արդյունավետության բարձրացումը հանդիսանում է տնտեսության զարգացման կարևորագույն նախապայման. նախարար
«ԱՄԻՕ Բանկը» կազատվի մաքսատուրքից «ԱՄԻՕ Բանկը» կազատվի մաքսատուրքից "Մել Մետալ" ընկերության համար սարքավորումների, համալրող մասերի և հումքի ներմուծման դեպքում
Վրաստանում հավաստիացրել են հայկական բեռնատարների սովորական ռեժիմով անցման մասինՎրաստանում հավաստիացրել են հայկական բեռնատարների սովորական ռեժիմով անցման մասին
Իդրամը՝ Tech Week 2025-ի մասնակիցԻդրամը՝ Tech Week 2025-ի մասնակից
Ucom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգումUcom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգում
Արդշինբանկը՝ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժԱրդշինբանկը՝ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում ներկայացվել են ապրանքի գնի նշման նոր կանոններըՄրցակցության պաշտպանության հանձնաժողովում ներկայացվել են ապրանքի գնի նշման նոր կանոնները
ՉԺՀ դեսպան. Հայաստանը չինական շուկայում ներկայացվածությունը մեծացնելու ներուժ ունիՉԺՀ դեսպան. Հայաստանը չինական շուկայում ներկայացվածությունը մեծացնելու ներուժ ունի
Ռուս գործընկերները մտահոգություն են հայտնում Հայաստանից ծաղիկների մատակարարման ծավալների կտրուկ աճի առնչությամբ. ՓաշինյանՌուս գործընկերները մտահոգություն են հայտնում Հայաստանից ծաղիկների մատակարարման ծավալների կտրուկ աճի առնչությամբ. Փաշինյան
Վարչապետ. Մեղրիով երկաթուղու կառուցումը կապված է հսկայական ֆինանսական ռեսուրսների ներդրման անհրաժեշտության հետՎարչապետ. Մեղրիով երկաթուղու կառուցումը կապված է հսկայական ֆինանսական ռեսուրսների ներդրման անհրաժեշտության հետ
Հայաստանն արդեն ազդակներ է ուղարկել հեղինակավոր ընկերություններին՝ ՀԷՑ-ի հարցով փոխգործակցության հնարավորության վերաբերյալ. ՓաշինյանՀայաստանն արդեն ազդակներ է ուղարկել հեղինակավոր ընկերություններին՝ ՀԷՑ-ի հարցով փոխգործակցության հնարավորության վերաբերյալ. Փաշինյան
Ենթակառուցվածք ոչ թե վերահսկման, այլ կառավարման ներքո. Փաշինյանը՝ արտապատվիրակման մոդելի մասին՝ ճանապարհների ապաշրջափակման համատեքստումԵնթակառուցվածք ոչ թե վերահսկման, այլ կառավարման ներքո. Փաշինյանը՝ արտապատվիրակման մոդելի մասին՝ ճանապարհների ապաշրջափակման համատեքստում
Փաշինյան. Պետությունը պետք է իր ձեռքը վերցնի Փաշինյան. Պետությունը պետք է իր ձեռքը վերցնի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի կառավարումը
Բեռնափոխադրումների բորսա. Հայաստանում ներկրման բեռնափոխադրումների նկատմամբ պահանջարկն աճել է 20% - ով՝ արտահանման բեռնափոխադրումների նկատմամբ 14% նվազման պայմաններումԲեռնափոխադրումների բորսա. Հայաստանում ներկրման բեռնափոխադրումների նկատմամբ պահանջարկն աճել է 20% - ով՝ արտահանման բեռնափոխադրումների նկատմամբ 14% նվազման պայմաններում
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ օրենքի սահմանադրականության հարցը ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ օրենքի սահմանադրականության հարցը 
«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտություն«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտություն
Հայաստանն ու Ուրուգվայը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Ուրուգվայը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Ռուսաստանում հայկական կոնյակին առնչվող իրավիճակը բարելավվել է, բայց խնդիրներ մնում ենՌուսաստանում հայկական կոնյակին առնչվող իրավիճակը բարելավվել է, բայց խնդիրներ մնում են
Ծաղկի ճգնաժամ. Հայաստանն ու ՌԴ-ը քննարկել են մատակարարումների պայմանները, արտադրողները վնասներ են կրումԾաղկի ճգնաժամ. Հայաստանն ու ՌԴ-ը քննարկել են մատակարարումների պայմանները, արտադրողները վնասներ են կրում
Հայաստանում կներդրվի պետական գնումների թվային հարթակՀայաստանում կներդրվի պետական գնումների թվային հարթակ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
23.07.2025
RUB4.88-0.02
USD383.90-0.07
EUR450.080.76
GBP519.532.02
CAD282.551.87
JPY26.220.19
CNY53.610.09
CHF484.112.46