Հինգշաբթի, 24 Հուլիսի 2025 19:45
Նաիրա Բադալյան

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը (ԱԶԲ/ADB)։

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով ԱԶԲ-ի հետ ունեցած համագործակցությունն ու բանկի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող ծրագրերը։

Նախարարի տեղակալը խոսել է ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի մասին, ներկայացրել է կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել է համայքների զարգացմանը միտված բարեփոխումներին, որոնք նպատակ ունեն բարձրացնելու համայքների դիմադրողականությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող այլ ծրագրեր ևս։