Ուրբաթ, 25 Հուլիսի 2025 17:41
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 21-25-ը դոլարային գործարքների ծավալն զգալիորեն աճել է, իսկ ռուբլով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 21-25-ը դոլարային գործարքների ծավալն զգալիորեն աճել է, իսկ ռուբլով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 21-25-ը դոլարային գործարքների ծավալն  զգալիոորեն աճել է, իսկ ռուբլով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել։ Եվրոյով գործարքներ արդեն երկու ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների շաբաթական թրենդը 73% անկումից ծավալվել է դեպի 2 անգամ աճ։

Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (21-25.07.25-ը ' 14-18.07.25-ի համեմատ) դոլարի առքուվաճառքի անկումը պահպանվել է, եվրոյի առքուվաճառքը նույնպես հայտնվել է անկման մեջ, իսկ ռուբլով գործարքներում առքի կրճատումն ուղեկցվել Է վաճառքի աճի արգելակմամբ։

Արդյունքում՝ ս.թ. հուլիսի 21-25 - ն ընկած ժամանակահատվածում դրամը շարունակել է արժևորվել ինչպես դոլարի նկատմամբ' 384,3 - ից մինչև 383,8 դրամ/1դոլար, այնպես էլ ռուբլու նկատմամբ' 4,88 - ից մինչև 4,80 դրամ/1ռուբլի' թուլանալով եվրոյի նկատմամբ' 445,5-ից մինչև 450 դրամ/1եվրո: Մեկ տարի առաջ ՝ 2024թ. հուլիսի 25-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 387,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ ՝ 421,5 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,48 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժևորման, իսկ եվրոյի եւ ռուբլու նկատմամբ արժեզրկման մասին։