
Արմինֆո. "Գազպրոմ Արմենիա" ընկերությունը հաղորդում է "Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս" գազատարի վերանորոգման-վերականգնման աշխատանքներից հետո Վրաստանից Հայաստան գազամատակարարումը վերսկսելու մասին:
Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, մատակարարումը վերսկսվել է հուլիսի 26-ին, ժամը 13:40-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին ընկերությունը հաղորդել էր Հայաստան գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին ՝ վերանորոգման աշխատանքների պատճառով:
