Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025 11:06
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Եթովպիայի հանքարդյունաբերության նախարարի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Եթովպիայի հանքարդյունաբերության նախարարի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Արմինֆո Աշխատանքային այցով Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Եթովպիայի հանքարդյունաբերության նախարար Հաբթամու Թեգեգնեին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ առկա են փոխլրացնող հետաքրքրություններ և համատեղ աշխատանքի ներուժ։

 

Նախարար Պապոյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները հանքարդյունաբերական քաղաքականության, տնտեսական ռազմավարական ուղղությունների և ներդրումային միջավայրի զարգացման համատեքստում՝ կարևորելով միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումը։