Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025 15:42
Կարինա Մելիքյան

Հայաստանի ապահովագրության հատվածը 2025թ. առաջին կիսամյակում 2 անգամ ավելացրել է զուտ շահույթը՝ մինչև 5.1 մլն դոլար

Հայաստանի ապահովագրության հատվածը 2025թ. առաջին կիսամյակում 2 անգամ ավելացրել է զուտ շահույթը՝ մինչև 5.1 մլն դոլար

Արմինֆո. Հայաստանի ապահովագրության հատվածը 2025թ.առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով 2 անգամ ավելացրել է զուտ շահույթը (մեկ տարի առաջվա 65,3% անկման դիմաց) ՝ ապահովելով այն 1,95 մլրդ դրամի մակարդակում (5,1 մլն դոլար)։ Դա եղել է փոխհատուցումների տարեկան աճի խիստ դանդաղման ՝ 32,4%-ից մինչև 4,3% (21,4 մլրդ դրամ կամ 55,8 մլն դոլար), և ապահովագրավճարների դինամիկայի 6% անկումից  7,2% աճի (41,5 մլրդ դրամ կամ 107,9 մլն դոլար) արդյունք։ Այդ մասին են վկայում հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և ԱԸ-ներից լրացուցիչ պահանջված տվյալների հիման վրա ԱրմԻնֆո ԼԸ պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի  30.06.2025 թ. տվյալները: