Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025 19:25
Ալինե Գրիգորյան

"Wizz Air" ավիաընկերությունը կսկսի Երևան-Բովե-Երևան չվերթներ իրականացնել

"Wizz Air" ավիաընկերությունը կսկսի Երևան-Բովե-Երևան չվերթներ իրականացնել

Արմինֆո. Հունգարական "Wizz Air" ավիաընկերությունը հոկտեմբերի 2-ից կսկսի չվերթներ իրականացնել Երևան - Բովե (Ֆրանսիա) - Երևան երթուղով:

Ինչպես հաղորդում է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը, "Զվարթնոց" օդանավակայանից դեպի Փարիզի Բովե օդանավակայան չվերթներ կիրականացվեն շաբաթը երեք անգամ ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: