
Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2025թ. հուլիսին, 2024թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 3.4% գնաճ (մեկ տարի առաջվա 1.4% գնաճի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի և ծառայությունների թանկացմամբ: 2025թ. 7 ամիսներն գնաճը ձևավորվել է 0,6% մակարդակում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,3% գնանկման դիմաց), ինչը նաև պարենային և ոչ պարենային ապրանքների աննշան էժանացման պարագայում ծառայությունների թանկացման արդյունք է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ միայն ս. թ. հուլիսին արձանագրվել է 0,8% գնանկում (նախորդ տարվա նույն ամսվա 0,4% գնանկման դիմաց), որը պայմանավորված էր սննդամթերքի սեզոնային 2,4% էժանացմամբ ՝ ծառայությունների 0,6% թանկացման դեպքում: Երևանում հուլիս ամսին սպառողական գները նվազել են 0,8%-ով՝ 2024թ. հուլիսի 0,4% անկման դիմաց։