Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025 10:58
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը կարևորում է ՀԲ-ի հետ համագործակցությունը առանցքային բարեփոխումների իրականացման շրջանակներում. Գրիգորյան

Հայաստանը կարևորում է ՀԲ-ի հետ համագործակցությունը առանցքային բարեփոխումների իրականացման շրջանակներում. Գրիգորյան

Արմինֆո Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը առանցքային բարեփոխումների իրականացման շրջանակներում՝ մասնավորապես ընդգծելով ՀԲ փորձագիտական ներուժի կիրառման անհրաժեշտությունը հանրային կառավարման բարեփոխումների և ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման գործընթացում: