
Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2025թ. առաջին կիսամյակում կազմել է 82.8 մլրդ դրամ (211.7 մլն դոլար) ՝ տարեկան աճի 5%-ից հմինչեւ 1.5% դանդաղմամբ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն ս.թ. հունիսին կապի ոլորտի հասույթը կազմել է 14.4 մլրդ դրամ՝ մեկ ամսում 2.8% աճով:
Ստացված հասույթի ընդհանուր ծավալի առյուծի բաժինը ապահովում է հեռահաղորդակցության ոլորտը ՝ 93,1% կամ 77,2 մլրդ դրամ՝ տարեկան աճի 6,1%-ից մինչեւ 2% դանդաղմամբ: Ընդ որում, հեռահաղորդակցության ոլորտում հիմնական հասույթն ապահովում է ինտերնետ հասանելիության հատվածը ՝ 53,7% կամ 41,4 մլրդ դրամ (տարեկան 4% աճ), և բջջային կապը՝ 26,1% կամ 20,2 մլրդ դրամ (տարեկան 1,3% աճ)։
