Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։
Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Գալագերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով նրա նշանակալի ավանդը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հնարավորությունները, նախարարության կողմից տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը և ՀՀ կառավարության կողմից վերջերս ընդունված արտահանման ռազմավարությունը։
Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության ներդրումային ներուժի ուսումնասիրությանը՝ Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների իրականացման նպատակով։
«Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը Միացյալ Թագավորության հետ՝ համատեղ արդյունաբերական արտադրության, ազատ տնտեսական գոտիների զարգացման, ինչպես նաև նորարարության վրա հիմնված ձեռնարկատիրության խթանման ուղղությամբ», - նշել է նախարար Գևորգ Պապոյանը։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառությունը 2025թ. առաջին կիսամյակում կազմել է 49.8 մլն դոլար, ինչը 5% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։ Ընդ որում, արտահանումը կրճատվել է 81,4 տոկոսով՝ մինչև 368 հազար դոլար՝ ներմուծման 2 տոկոսով կամ մինչև 49,4 մլն դոլար անկման ֆոնին։
![]() | 4.81 | 0.01 |
![]() | 383.65 | -0.03 |
![]() | 447.76 | 2.54 |
![]() | 514.59 | 3.76 |
![]() | 279.53 | 0.61 |
![]() | 26.05 | 0.06 |
![]() | 53.44 | 0.04 |
![]() | 476.11 | 0.67 |