Արմինֆո. Հայաստանի հետ առեւտրում առաջատար հնգյակում են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը եւ Գերմանիան՝ 6.3 մլրդ դոլար ընդհանուր ծավալով: Դրանցից 4-ը 2025թ. առաջին կիսամյակում 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ ծավալները կրճատել են. Ռուսաստանը ՝ 54,8% - ով, Չինաստանը՝ 15% - ով, ԱՄԷ-ն՝ 69,4% - ով, Գերմանիան՝ 3,3% - ով, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ ՌԴ-ն, Չինաստանը և ԱՄԷ-ն էական աճ էին ցույց տալիս, իսկ Գերմանիան այն ժամանակ ավելի ցայտուն անկման մեջ էր։ Ընդ որում, Իրանին հաջողվել է բարելավել տարեկան դինամիկան՝ 6,8 տոկոս անկումից հասնելով 6 տոկոս աճի։ Դատելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից՝ Հայաստանի հետ ՌԴ և ԱՄԷ առևտրի ծավալների զգալի նվազումը պայմանավորված է ադամանդի և ոսկու վերաարտահանման և վերաներմուծման գործոնի չեզոքացմամբ։
Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրը 2025թ. առաջին կիսամյակում 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 53,7%-ով (մեկ տարի առաջվա 2,5 անգամ աճի դիմաց)՝ մինչև 3,5 մլրդ դոլար, իսկ ԵՄ-ի հետ գրանցվել է 9,5% աճ (մեկ տարի առաջվա 23,7% անկումից)՝ մինչև 1,2 մլրդ դոլար։ Ընդ որում, ԵԱՏՄ երկրների թվում ծավալների զգալի նվազում է արձանագրվում ՌԴ պարագաայում, մինչդեռ, ԵՄ երկրների կեսը գերադասել է ավելացնել ծավալները: Դրանց թվում են Նիդերլանդները, Ֆրանսիան, Ռումինիան, Ավստրիան, Բելգիան, Իսպանիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Իտալիան, Լեհաստանը, Հունգարիան: Տարեկան դինամիկայի նման փոփոխությունը Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում ԵԱՏՄ մասնաբաժինը նվազեցրել է 43,7%-ից մինչև 36,8% (ՌԴ-ի պատճառով՝ 42,9%-ից մինչև 35,2%), իսկ ԵՄ-ի մասնաբաժինը, ընդհակառակը, 6%-ից հասել է մինչև 12%: