Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025 17:07
Նաիրա Բադալյան

ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակում մեկնարկած ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակում մեկնարկած ծրագրերը

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։

Նախարարը շնորհավորել է պարոն Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացման և այն նոր, ավելի արդյունավետ մակարդակի բարձրացնելու կարևորությունը։

Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են «Զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացքը և դրանց արդյունավետ իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Կողմերը անդրադարձել են նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակում մեկնարկած և քննարկման փուլում գտնվող մի շարք ծրագրերի ընթացքին ու դրանց հետագա զարգացման հնարավոր ուղղություններին։