Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025 11:57
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի ՏՏ ոլորտն առաջին կիսամյակի արդյունքներով աճել է 25.6%-ով

Հայաստանի ՏՏ ոլորտն առաջին կիսամյակի արդյունքներով աճել է 25.6%-ով

Արմինֆո.  Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը 2025թ. առաջին կիսամյակում աճել է տարեկան 12,6%-ով (մեկ տարի առաջվա 10,4% աճի դիմաց)՝ ապահովելով 552.1 մլրդ դրամի հասույթ (1.4 մլրդ դոլար)։

 

Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, Հայաստանի ՏՀՏ գերիշխող հատվածին ՝ ծառայությունների ոլորտին, բաժին է ընկնում 68,8% կամ 380 մլրդ դրամ (տարեկան աճը ՝ 19,9%)։ Դրանց մեծ մասը ներկայացված է տեղեկատվական տեխնոլոգիաներով՝ 298.4 մլրդ դրամ (տարեկան աճը՝ 25.6%), իսկ հեռահաղորդակցության հատվածին բաժին է ընկնում 77.2 մլրդ դրամ (տարեկան 2% աճ)։ Ընդ որում, ՏՀՏ արտադրական հատվածի մասնաբաժինը միանգամայն չնչին է (0,02%) կամ 105,7 մլն դրամ, ինչը 67,6% - ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։

 

ՏՀՏ ոլորտի հասույթը առևտրի հատվածում հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 0,4% - ով' մինչև 172 մլրդ դրամ:

 

Նշենք, որ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2025 թվականի հունվար-հունիսին կազմել է 391,31 դրամ/1դոլար։