Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025 15:02
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն. նախարար

Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն. նախարար

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ավիացիոն ոլորտներին վերաբերող հարցերին: