
Արմինֆո. Սեպտեմբերի 12-ին Մոսկվայի ВДНХ համալիրում տեղի կունենա փոխճանաչողական այց (Road Show)՝ Ռուսաստանի զբոսաշրջային ոլորտի գործընկերների մասնակցությամբ։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, միջոցառման ընթացքում կներկայացվեն Հայաստանի զբոսաշրջային ներուժը, գաստրո զբոսաշրջությունը, գինու մշակույթը, ինչպես նաև կանցկացվեն B2B հանդիպումներ։ Ծրագիրը կհամալրվի մշակութային հատվածով և հյուրասիրությամբ։
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն ՝ 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան է այցելել 338 052 զբոսաշրջիկ, ինչը 14,6 տոկոսով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից ։ Ռուս զբոսաշրջիկներին բաժին է ընկնում զբոսաշրջային նպատակներով Հայաստան այցելած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թվի 37,3% - ը։
RUB | 4.98 | 0.01 |
USD | 381.55 | 0.05 |
EUR | 444.54 | 0.09 |
GBP | 508.19 | -0.62 |
CAD | 276.01 | 2.44 |
JPY | 24.54 | -0.05 |
CNY | 53.98 | 0.01 |
CHF | 474.45 | -0.70 |

