Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2025 13:21
Ալինա Հովհաննիսյան

Մայիս-հուլիս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան. էկոնոմիկայի նախարար

Մայիս-հուլիս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան. էկոնոմիկայի նախարար

Արմինֆո.  2025թ. հուլիսին Հայաստան է եկել 263,592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25,989-ով ավել է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237,603 զբոսաշրջիկ)։ Այդ մասին  հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

 

«Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. մայիսին՝ 181,436; հունիսին՝ 215,253; հուլիսին՝ 263,592:

 

Նախորդ լավագույն ցուցանիշները այս ամիսների համար գրանցվել էին 2023-ին՝ համապատասխանաբար՝ 176,384, 199,159 և 255,706 զբոսաշրջիկներ», - գրել է նախարարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։