
Արմինֆո.Հայաստանում կստեղծվի բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ։ Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, օգոստոսի 13-ին ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգոյանը:
Խորհուրդը կգլխավորի մակրոտնտեսական քաղաքականությունը վերահսկող փոխվարչապետը։ Խորհրդի կազմում կընդգրկվեն ֆինանսների նախարարը, ինչպես նաև կոնկրետ նիստում քննարկվող հարցի համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:
Առանց ձայնի իրավունքի նոր մարմնի կազմում կընդգրկվեն ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, ֆինանսական գերատեսչության փոխնախարարը, որը վերահսկում է բյուջետային գործընթացը։
Խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք կունենան բյուջետային ծրագրերի իրականացման համար պատասխանատու գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ, տեսչական մարմինների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: