Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025 16:45
Ալեքսանդր Ավանեսով

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները Ղրղզստանում քննարկում են նավթի, գազի ընդհանուր շուկաների ձևավորման և համակարգված տրանսպորտային քաղաքականության հարցեր

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները Ղրղզստանում քննարկում են նավթի, գազի ընդհանուր շուկաների ձևավորման և համակարգված տրանսպորտային քաղաքականության հարցեր

Արմինֆո.Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ: Օգոստոսի 14-15-ը կայանալիք խորհրդի աշխատանքներին Հայաստանից մասնակցում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

 

Ինչպես հաղորդում է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը, նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել շուրջ 20 հարց, ներառյալ մաքսային արժեքի հսկողության, մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման հարցերը, ինչպես նաև նավթի, գազի ընդհանուր շուկաների ձևավորման և համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման խնդիրները: