
Արմինֆո. Հոկտեմբերին մի քանի օրով Երևանը կդառնա համաշխարհային տեխնոլոգիական հանրության ձգողության կետը՝ մեկ հարթակում համախմբելով տեխնոլոգիական առաջատարներին և նորարարներին բողջ աշխարհից: Հոկտեմբերի 10-12 - ը Հայաստանի մայրաքաղաքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) կանցկացնի տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումը՝ «ԴիջիԹեք 2025»-ը, որն այս տարի դառնում է 20 տարեկան:
Ինչպես ասվում է միջոցառման կազմակերպիչների մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, այս անգամ «ԴիջիԹեք»-ը կանցկացվի "տեխնոլոգիական ցուցահանդես + միջազգային խորհրդաժողով + փառատոն" ձևաչափով:
Բանախոսների առաջին տասնյակում են. NVIDIA ընկերություն փոխնախագահ (Օմնիվերս եւ Սիմուլյացիոն տեխնոլոգիաներ) Րեւ Լեբարեդյանը (ԱՄՆ), Oculus ընկերության համահիմնադիր, Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Ջեք Մաքքոլին (ԱՄՆ), Moderna ընկերության համահիմնադիր եւ նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր, տնօրեն Նուբար Աֆեյանը (ԱՄՆ), հրեշտակ ներդրողների EstBAN ցանցի նախագահ եւ խորհրդի անդամ Լաուրի Անտալաինեն (Էստոնիա), Imagine Communications Group-ի տնօրեն Նայլ Տելլոնը (Իռլանդիա), Firebird.ai եւ Intent.ai ընկերությունների համահիմնադիր, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը (Հայաստան), 36 Growth Marketing ընկերության հիմնադիր Հովիկ Թորկոմյանը (Նիդերլանդներ), Draft & Goal եւ Humanize, Inc. ընկերությունների վարչությունների խորհրդական ՐաՖֆի Չաքմաքչյանը (Կանադա), Molten East-ի ղեկավար Բախրոմ Իբրագիմովը (Մեծ Բրիտանիա), Skytel ընկերության տնօրեն Արման Օբոսյանը (Վրաստան)։
Ըստ կանխատեսումների՝ DigiTec-ն այս տարի կգերազանցի նախորդ բոլոր ռեկորդները. սպասվում է 30-40 հազար այցելու։
Նշենք, որ ԴիջիԹեք-ի պատմությունը սկսվել է 2005 թվականին։ Նրա ոգեշնչողը հայկական տեխնոլոգիական հանրության անվերապահ առաջնորդ, ԱՏՁՄ երկարամյա տնօրեն, լուսահոգի Կարեն Վարդանյանն էր։
Հավելենք նաև, որ ըստ ՀՀ վիճակագրական տվյալների՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հասույթը կազմել է 298.4 մլրդ դրամ, ինչը 25.6% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։