Արմինֆո. ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին։
ՊԵԿ հաղորդագրության համաձայն, նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ոլորտում հանցագործությունների և կոռուպցիայի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունքները, ինչպես նաև համատեղ օպերատիվ-կանխարգելիչ քայլերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին նիստի օրակարգի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ և նախանշվել են առաջիկա աշխատանքների ուղղությունները։
ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական 24-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում։
![]() | 4.79 | -0.02 |
![]() | 373.10 | -0.40 |
![]() | 447.84 | -0.59 |
![]() | 519.52 | -1.20 |
![]() | 277.83 | -0.59 |
![]() | 26.08 | -0.09 |
![]() | 53.36 | -0.12 |
![]() | 475.49 | -0.55 |