
Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 11-15-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ։ Եվրոյով գործարքներ արդեն գրեթե երեք ամիս չեն իրականացվում։
Մասնավորապես, դոլարային գործարքների շաբաթական թրենդը 21% անկումից հասել է 95,4% աճի, իսկ ռուբլով գործարքների թրենդը ծավալվել է հակառակ ուղղությամբ՝ 86% աճից մինչև 69,2% անկում։ Դա մեծացրել է դոլարային գործարքների ընդհանուր շաբաթական ծավալի գերակայությունը ռուբլու նկատմամբ 1,1 անգամից մինչեւ 6,8 անգամ։
Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (11-15.08.25-ը ' 04-08.08.25-ի համեմատ) դոլարի և եվրոյի առքուվաճառքը նվազել է, իսկ ռուբլով գործարքների դեպքում առքի անկումն ուղեկցվել Է վաճառքի աճով։
Արդյունքում՝ ս.թ. օգոստոսի 11-15 - ն ընկած ժամանակահատվածում դրամը դոլարի նկատմամբ սկսել է արժևորվել' 383,5 - ից մինչև 382,5 դրամ/1ոլար, տրամադրվելով նաև արժևորման ինչպես եվրոյի նկատմամբ' 447 - ից մինչև 446 դրամ/1եվրո, այնպես էլ ռուբլու նկատմամբ' 4,78-ից մինչև 4,76 դրամ/1 ռուբլի: Մեկ տարի առաջ ՝ 2024թ. օգոստոսի 15 - ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 388,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 426 դրամ/1եվրո, ռուբլու նկատմամբ 4,32 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժևորման և եվրոյի ու ռուբլու նկատմամբ արժեզրկման մասին։