
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաղորդել է Հայաստանից ԵՄ երկրներ պատրաստի արտադրանքի արտահանմանն առնչվող դրական արդյունքների մասին:
Մասնավորապես, նրա ասելով, ՀՀ-ից ԵՄ պատրաստի սննդի արտահանման մատակարարումները
հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակաահատվածի համեմատ, աճել են 56%-ով,
ալկոհոլային խմիչքներինը՝ 20%-ով, ալյումինե արտադրանքինը՝ 35%-ով։ «Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում», - գրել է նա։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-հունիսին աճել է 9,5% - ով՝ գերազանցելով 1,1 մլրդ դոլարը: Ընդ որում, արտահանումը կազմել է 286,7 մլն դոլար՝ տարեկան 1,8% աճով՝ ներմուծման 12,2%, մինչև 872,2 մլն դոլար աճի դեպպքում: