Երեքշաբթի, 19 Օգոստոսի 2025 16:38
Ալեքսանդր Ավանեսով

ՀԷՑ-ում մեկնարկած շուկայի նախնական ուսումնասիրության եւ բուն գնահարցումների փուլին մասնակցել է 125 ռեզիդենտ ընկերություն

ՀԷՑ-ում մեկնարկած շուկայի նախնական ուսումնասիրության եւ բուն գնահարցումների փուլին մասնակցել է 125 ռեզիդենտ ընկերություն

Արմինֆո. Օգոստոսի 1-ին մեկնարկած՝ «ՀԷՑ» ՓԲԸ կարիքների համար 8 գնման առարկաների (նախագծային ծառայություններ, էլեկտրոնային հաշվիչներ, մալուխ եւ այլն) ձեռքբերման մրցութային գնումները ներառական եւ թափանցիկ կազմակերպելու նպատակով իրականացված շուկայի նախնական ուսումնասիրության եւ բուն գնահարցումների փուլին մասնակցել են ընդհանուր 125 ռեզիդենտ ընկերություններ։

 

ՀԷՑ-ի հաղորդագրության համաձայն, այդ թվում. նախագծային ծառայությունների ձեռք բերման գնառաջարկի փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել 39 ընկերություն, որից Տեխնիկական բնութագրերի տրամադրումից հետո ՀԷՑ-ին գնառաջարկ է ներկայացրել 16 ընկերություն;

35կՎ ուժային մալուխների ձեռք բերման գնառաջարկին մասնակցելու հայտ է ներկայացրել 31 ընկերություն, որից ՀԷՑ-ին գնառաջարկ է ներկայացրել 14 ընկերություն։

 

«Վաղը պաշտոնապես՝ հրապարակային ծանուցմամբ, կմեկնարկենք նշված երկու մրցութային գնումների գործընթացները։

 

ՀԷՑ-ի կարիքների համար իրականացվող գնումների մրցութային գործընթացներին մասնակցելու ծանուցումներն ու անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հասանելի կլինեն ներքոհիշյալ օն-լայն հարթակներում. www.azdarar.am www.armeps.am www.gnumner.am www.ena.am (պաշտոնական կայքէջ) Հայաստանի էլեկտրական ցանցեր / Electric Networks of Armenia (ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջ)։

 

Հ.Գ. ՀԷՑ-ի կարիքների համար գնման մյուս 6 առարկաների գնումների գործընթացները գտնվում են նախապատրաստական փուլում (շուկայի ուսումնասիրություն, գնահարցում եւ այլն), որոնցից երկուսի մասով դեռեւս վերջնաժամկետները չեն ավարտվել։

 

Սահմանված կարգով դրանց արդյունքների ամփոփումից հետո բուն գնման գործընթացները եւս կհայտարարվեն հաջորդիվ՝ նոր պաշտոնական ծանուցմամբ», - ասվում է հաղորդագրությունում