Չորեքշաբթի, 20 Օգոստոսի 2025 17:19
Ալինա Հովհաննիսյան

Հայկական ՏՏ ընկերությունները կմասնակցեն GITEX GLOBAL 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսին ԱՄԷ-ում

Հայկական ՏՏ ընկերությունները կմասնակցեն GITEX GLOBAL 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսին ԱՄԷ-ում

Արմինֆո. Շարունակվում է «Ջայտեքս Գլոբալ 2025» (GITEX GLOBAL 2025) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը: Այդ մասին հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հավելելով, որ մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչ 2025 թվականի օգոստոսի 21-ը ներառյալ:

 

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է «Ջայտեքս Գլոբալ 2025»-ին ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը և հնարավորություն ընձեռել ոլորտային կազմակերպություններին մասնակցել միջոցառմանը որպես այցելու՝ ներկայացնելու իրենց կողմից առաջարկվող արտադրանքը/լուծումներն ու հաստատելու նոր գործարար կապեր միջազգային գործընկերնեի հետ», - նշվում է հաղորդագրությունում:

 

GITEX GLOBAL 2025 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը կանցկացվի ս.թ. հոկտեմբերի 13-ից 17-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում, համարվում է աշխարհում տեխնոլոգիական ամենամասշտաբային միջոցառումներից մեկը: GITEX GLOBAL 2025-ի առանցքային ուղղություններն են՝ արհեստական բանականությունը, կրթական տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, կիբեռանվտանգությունը, կայուն տեխնոլոգիաները, ֆինանսական տեխնոլոգիաներ