Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025 10:55
Մարիաննա Մկրտչյան

Իրանը մեզ համոզում է ավելի ակտիվորեն օգտագործել լոգիստիկ ուղղությունը՝ Ռուսաստան, Հայաստան, Իրան և դեպի Պարսից ծոց. Լուկաշենկո

Իրանը մեզ համոզում է ավելի ակտիվորեն օգտագործել լոգիստիկ ուղղությունը՝ Ռուսաստան, Հայաստան, Իրան և դեպի Պարսից ծոց. Լուկաշենկո

Արմինֆո.  Իրանը մեզ համոզում է ավելի ակտիվորեն օգտագործել լոգիստիկ ուղղությունը՝ Ռուսաստան, Հայաստան, Իրան և դեպի Պարսից ծոց, թեև Մինսկին դա առաջին հերթին է պետք։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Իրանի իր պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում։

 

Ինչպես հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, Լուկաաշենկոն ընդգծել է, որ իր երկիրը ողջունում է Իրանի ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միության տարածքում առևտրատնտեսական գործընթացներում: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի գործողության մեկնարկն ընդլայնում է առևտրային կապերի աշխարհագրությունը, նոր շուկաներ է բացում երկրների համար: Նախագահը վստահ է, որ դա ծանրակշիռ ներդրում է Իրանի և ԵԱՏՄ միջև երկարաժամկետ ռազմավարական գործընկերության հիմքի ձևավորման գործում, որը կամրապնդի նրա բոլոր մասնակիցների տնտեսական անվտանգությունը:

 

"Իրանը մեզ համոզում է, որպեսզի մենք ավելի ակտիվորեն օգտագործենք լոգիստիկ ուղղությունը Ռուսաստանով և Իրանով։ Ռուսաստան, Հայաստան, Իրան և դեպի Պարսից ծոց։ Համոզում են… Դա մեզ է պետք է՝ առաջին հերթին", - ասել է Բելառուսի ղեկավարը: