Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025 16:47
Ալինա Հովհաննիսյան

Փաշինյան. 2026 թվի պետբյուջեում պաշտպանական ծախսերի Էական աճ չի նախատեսվում

Փաշինյան. 2026 թվի պետբյուջեում պաշտպանական ծախսերի Էական աճ չի նախատեսվում

Արմինֆո. 2026 թվականի պետբյուջեում պաշտպանական ծախսերի Էական աճ չի նախատեսվում, հնարավոր է, այն ընդհանրապես չլինի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում, նշելով, որ առկա իրողություններում դա տրամաբանական է։

 

"Այս պահին մեր գնահատականն այսպիսին է։ Բայց մենք կշարունակենք օպերատիվ կերպով հետևել իրավիճակին և վերլուծել։ Մեր բոլոր որոշումները լինելու են զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ընթացքին համարժեք", - նշել է վարչապետը